Պատմություն
Մովսես Խորենացու անվան N 17 ավագ դպրոցի պատմությունը
2010 թ —ին Վանաձորի թիվ 17 միջնակարգ դպրոցը վերակազմակերպվեց ԿԳՆ—ի <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ:
Դպրոցում դասավանդում, իրենց սեփական փորձն ու գիտելիքներն են փոխանցում սերունդներին քաղաքում ճանաչված, վերապատրաստման ծրագրեր անցած մասնագետներ:
Հոսքերում սովորող լավագույն աշակերտներն ակտիվ մասնակցում են միջոցառումների, մրցույթների ,արժանանում պարգևների և խրախուսանքների,իսկ ներքին և արտաքին ստուգումների ընթացքում աչքի են ընկնում գիտելիքների հարուստ պաշարով:
Ուսման որակն ապահովում են ոչ միայն որակյալ և հմուտ մասնագետները, այլև հագեցված ու պարբերաբար թարմացվող ուսումնատեխնիկակ
Դպրոցը հիմնավերանորոգմա
N17 դպրոցն ունի շատ երկար պատմություն, նա տվել է շատ արժանի զավակներ…
Ուսումը ոչ միայն գիտելիքների պաշարով ապահովելն է, այլև հասարակության համար լիիրավ անդամ դաստիարակելը: Կրթությունը չի կարող լինել միակողմանի: Դպրոցի հետ համատեղ պետք է ծնողների և աշակերտների համագործակցությո
Այս ամենը պետք է հիմք հանդիսանա,որ երիտասարդնեը գտնեն` ճիշտ ճանապարհ նոր կյանք մտնելու համար: Հարկավոր է հասկանալ,որ կայուն հիմքի վրա է կառուցվում կայուն ապագա:
Մեր նպատակն է լինել առաջատարը համայնքում, արդարացնել մեզ վստահած ծնողների և աշակերտների հույսերը,հասարակության շարքերը համալրել հայրենասեր, ազնիվ, բանիմաց ու զարգացած քաղաքացիներով:
Դպրոցն իր առջև խնդիր է դրել, բացի գիտելիքներից երեխային տալ նաև բանականություն, քանի որ նրանք մերերկրի ապագան են:
Մեկդարյա հարուստ կենսագրական է կերտել Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցը: Կրթօջախ, որն ազգին նվիրաբերել է Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոսներ, Հայրենական մեծ պատերազմի քաջարի մարտիկներ, արցախյան ազատամարտի անձնուրաց նահատակներ:
Ղշլաղի դպրոցը հիմնադրման օրից իր առջև մեկ նպատակ է դրել. ուսյալ դարձնել գյուղի բոլոր դեռահասներին,կրթել և դաստիարակել ազնիվ ու հայրենասեր մարդիկ: Կրթօջախը տարբեր տարիների ղեկավարել են գիտակ ու բանիմաց մանկավարժներ, սակայն կրթական մակարդակի բարձրացման և տնտեսական վերելքի տարիները զուգորդվում են իր կյանքի 68 տարիներից 40-ը նվիրաբերած, խելամիտ և բազմափորձ մի մարդու` Աղվան Ենոքյանիանվան հետ:
Երբեմնի Ղշլաղի գյուղական դպրոցը, անցած դարի 50-ական թթ—ից սկսած, թևակոխել է վերելքի շրջան`հարստացնելով նյութատեխնիկական բազան և բարձրացնելով ուսման որակը: Տարիներ շարունակ կրթօջախը տվելէ բազում խորագիտակ շրջանավարտներ, որոնք, հետագայում ուսումը շարունակելով տարբեր ուսումնական հաստատություններ
Այսօր դպրոցը ապրում և շնչում է ստեղծագործական մտքի նոր պոռթկումներով, գեղեցիկ մտահղացումներով`շնորհիվ երիտասարդ և կազմակերպչական ունակություններո
Դպրոցը, լինելով տարածաշրջանի միակ մշակութային օջախը, հաղթահարել է բազում դժվարություններ, դիմացել է դարասկզբի դժնդակ օրերին, ամուր և կանգուն է մնացել II համաշխարհային պատերազմի ահավոր տարիներին,ինչպես նաև հետպատերազմյան ժամանակաշրջանում: Այն անցած դարի 50-ական թվականից սկսած` թևակոխել էիր վերելքի շրջանը` մինչև 88-ի ահավոր երկրաշարժը, որի հետևանքով փոքր—ինչ խանգարվեց նրա բնականոնընթացքը, եղավ տևական նահանջ (վրանների տակ դասեր, աշակերտների տարհանում ՌԴ), որից հետո դպրոցը նորից բռնեց իր վերելքի ճամփան:
Պատերազմից առաջ դպրոցը ղեկավարել է Աղասի Սաֆարյանը, իսկ II համաշխարհային պատերազմի տարիներին Խամուն Ջալալը Արջուտ գյուղից, ապա Խորեն Էվոյանը և Եղիշե Սարիբեկյանը: Ղշլաղի դպրոցում մանկավարժական գործունեություն են սկսել զանգեզուրցի երկու եղբայրներ` Փարսյաններ, մեկը` տնօրեն, մյուսը`ուսուցիչ: Դա կարճ ժամանակ է եղել. նրանք գնացել են պատերազմ… Հիշատակվում է նաև Սուրեն Հակոբյանը: Դպրոցի պատմության այդ դժվարին ժամանակահատվածու
Հազարամյա այս դպրոցը, շատ քաջեր է մեզ տվել,
Իմաստության այս կենտրոնը շատերին է ուսանել,
Նա կրթել է, դաստիարակել ազգին արժանի մարդիկ,
Եվ պատրաստ է շարունակել, կրթել սերունդ արժանի: