“Decode” ծրագիր

Նոյեմբերի 7-ին և 8-ին Վանաձորում Եվրոպական երիտասարդական կազմակերպության կողմից կազմակերպված “Decode” ծրագրին մասնակցել են 4 դպրոց՝ այդ թվում Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցի 11 աշակերտներ: Նրանք հանդես եկան անկաշկանդ ՝ դրսևորելով բանավիճելու հմտություններ: Ակտիվ մասնակցության և ցուցաբերած գիտելիքների համար արժանացան հավաստագրերի:
Աշակերտներին նախապատրաստել էր անգլերենի ուսուցչուհի Ան. Հարությունյանը: