Daily Archives: 21.04.2016

ՎԻԿՏՈՐԻՆԱ ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹ

Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցում տեղի ունեցավ միջդպրոցական վիկտորինա-խաղ՝ ուսուցիչների մասնակցությամբ: Խաղը կրում էր իմացական բնույթ, որտեղ պետք էր արագություն, ընդհանուր զարգացվածություն: Խաղի նպատակն էր ձևավորել համագործակցություն և անց կացնել ստուգատես ձեռք բերած գիտելիքների շուրջ: Խաղում իրենց ուժերն էին

Մեր սպորտսմենը

Վանաձորի ծանրամարտի մարզադպրոցի պատանիների բաց առաջնությունում 50 կգ քաշային կարգում երկամարտի 105 կգ արդյունքով Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցի VIII դասարանի աշակերտ Գուրգեն Գևորգյանը գրավել է առաջին տեղը: Շնորհավորում ենք:

<<Հայ պոեզիայի և ասմունքի>> համաքաղաքային մանկապատանեկան 23-րդ փառատոն

<<Հայ պոեզիայի և ասմունքի>> համաքաղաքային մանկապատանեկան 23-րդ փառատոն 8-րդ դասարանի աշակերտուհիներ Լիլիթ Փափախչյանը և Լուսինե Ասատրյանը պարգևատրվել են պատվոգրով ՝ <<Հայ պոեզիայի և ասմունքի>> համաքաղաքային մանկապատանեկան 23-րդ փառատոնում գերազանց մասնակցության համար: Շնորհավորում ենք:

Աշխուժ դասամիջոց

Առաջադրվեց հերթական տրամաբանական խնդիրը: Այս անգամ խնդիրը լուծեցին 11-րդ դասարանի աշակերտ՝ Կոբալյան Հովհաննեսը, 9-րդ դասարանի աշակերտ` Զաքարյան Աիդան

<<Մեծ միջազգային հանրագիտարան>>

Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի Թովմասյան Ամալյան և 11-րդ դասարանի աշակերտ Խաչատրյան Դավիթը պարգևատրվել են պատվոգրով, արժանացել շքանշանի, և անունները գրվել են <<Մեծ միջազգային հանրագիտարան>> գրքում :  

<<Ժողովրդավարությունը և Հայաստանը>>

<<Ժողովրդավարությունը և Հայաստանը>> թեմայով շարադրության համար 12-րդ դասարանի, հումատիտար հոսքի աշակերտուհի Պետրոսյան Ռուզաննան պարգևատրվել է հուշանվերով:

Մեր սպորտսմենը

Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Սարիբեկյան Տիգրանը Թիֆլիսում կայացած բռնցքամարտի 56կգ քաշային կարգում գրավել է առաջին տեղը: Շնորհավորում ենք, մաղթում նորանոր հաղթանակներ:

Միջոցառում նվիրված Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին

8-10-րդ դասարանի աշակերտները և ՀԵՊ ուսուցչուհի Ա. Պետրոսյանը կազմակերպել էին միջոցառում՝ նվիրված Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին: Միջոցառումը հագեցած էր տոնին նվիրված բազմաթիվ ծիսական արարողություններով և նրանց մեկնաբանություններով: Միջոցառմանը ներկա էին նաև Տեր Վահան քահանա Ազարյանը, Վանաձորի տարածաշրջանի քրիստոնեական դաստիարակության